PLEASE ROTATE YOUR DEVICE

РУС ENG ՀԱՅ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստանը  հարուստ է մեծաքանակ կիսաթանկարժեք քարերով,  փիրուզով և ամեթիստով, սակայն բնական պաշարների այս բազմազանության մեջ ադամանդ այդպես էլ չի հայտնաբերվել: Չնայած այս հանգամանքին, տասնամյակների ընթացքում, Հայաստանում ձևավորվել է ադամանդի մշակման հիանալի մի դպրոց, որի համբավը տարածվել է հանրապետության սահմաններից  դուրս:   

 

40-ական թվականների վերջին Սիբիրում` Յակուտիայում երկրաբանները հայտնաբերեցին առաջին ադամանդը և ՍՍՀՄ-ում որոշում ընդունվեց  հիմնել ադամանդի մշակման  7 գործարան, որոնցից մեկն էլ ` ադամանդի մշակման <<Կրիստալ>> գործարանը, 1971 թվականին կառուցվեց Հայաստանում, Աբովյան քաղաքից  ոչ հեռու գտնվող Նոր Հաճն ավանում:

 

Հայաստանում ադամանդագործության հիմնադիր է համարվում <<Կրիստալ>> արտադրական միավորման տնօրեն Աշոտ Հարությունյանը: 1976 թ-ին շահագործման  հանձնվեց  <<Շողակն>> (նախկին <<Կրիստալ>>) գործարանը` տարեկան 140.000 կարատ ադամանդի  մաշակման հզորությամբ:   

<<Շողակն>>   գործարանը, լինելով ադամանդագործական խոշորագույն ձեռնարկություն, ոչ միայն նպաստեց Նոր Հաճնի քաղաքաշինությանը, այլ նաև հիմք  դրեց Հայաստանում ադամանդի մշակման   հիանալի դպրոցի ստեղծմանը:

 

2001- 2008 թթ-ին  Հայաստանի  ադամանդագործական ամենախոշոր ընկերության` <<Շողակն>>- ի սեփականատեր դարձավ  հայտնի իսրայելցի մեծահարուստ Լև Լևայևը` ապահովելով հետագայում մոտ 1500 աշխատատեղ: 2000-ականների վերջին ադամանդագործությունը սկսեց  ճգնաժամ ապրել: Ադամանդի հումքի գները կտրուկ աճեցին, որը մասամբ պայմանավորված էր միջազգային շուկայում ընդհանուր ճգնաժամով, մասամբ  էլ` դոլարի փոխարժեքի անկումով: Այս  ճգնաժամն անխուսափելիորեն ազդեց  նաև <<Շողակն>>  ընկերության վրա:

 

<<Շողակն>>-ի նոր սեփականատերերը ձեռնամուխ են եղել հետևողականորեն վերականգնել ընկերության նախկին փառքը: Նրանց  շնորհիվ ընկերությունում բացվել է ժամանակակից  սարքավորումներով  հագեցած գեմոլոգիական լաբորատորիա, ադամանդի  բնական հումքի և  մշակված ադամանդների առք ու վաճառքի առևտրային հարթակ,  որը հնարավորություն կտա գործնական կապեր  ստեղծել նիստավորողների և աշխարհի տարբեր ծայրերից գնորդների միջև: Այդ  ենթակառուցվածքների համար անհրաժեշտ բոլոր պայմանները գտնվում են մի տանիքի տակ:

 

Ընկերության գործունեության վերկանգման պահից  սկսած, այստեղ բացվել է արտադրության նոր ճյուղ` գունավոր  քարերի մշակման արտադրամաս:  Այսօրվա դրությամբ աշխատանքներ են տարվում ուսումնական կենտրոն ստեղծելու ուղղությամբ, որտեղ կպատրաստվեն ադամանդի բնական հումք մշակող և պատրաստի արտադրանքը գնահատող  բարձրակարգ մասնագետներ:

 

<<Շողակն>>  ընկերությունը  համագործակցում է (ՀԲԸ) <<Ալրոսա>>ԲԸ,  <<Գոխրան>> ՌԴ և ադամանդի բնական  հումք մատակարարող այլ խոշորագույն ընկերությունների, ադամանդագործական շատ ձեռնարկությունների հետ, ինչպես  Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

 

Մեր գլխավոր նպատակն է  խթանել Հայաստանում  ադամանդագործության ոլորտի զարգացմանը, ինչպես  նաև շարունակել ադամնդի մշակման հայկական հիանալի դպրոցի ավանդույթները:

Արտադրանք

Շողակն ընկերությունը համարվում է ադամանդի վերամշակման ամենախոշոր ձեռնարկությունը հետխորհրդային տարածքում: Ընկերությունը իրականացնում է ալմաստի բոլոր տեսակների երեսակում:

Կլոր

X

Օվալ

X

Մարկիզ

X

Տանձաձև

X

Զմրուխտ

X

Սրտաձև

X

Կուշոն (Բարձիկ)

X

Պրինցեսա

X

Տեխնոլոգիա

            Ադամանդի գնահատումն իրականացվում է ըստ չորս բնութագրերի (4C դասակարգում).

                 Colour  -  գույն,  Clarity - մաքրություն,  Cut  - երեսակում, Carat weight – քաշ` կարատ:

 

 

Ալմաստի վերամշակման գործընթացը 

 

Ընկերությունում ադամանդի հումքն անցնում է հետևյալ արտադրական փուլերով.

Տեսակավորում  - ըստ գույնի, բնական թերությունների, քաշի, ձևի, նիստի ռելիեֆի:

Նշագծում հատուկ նշագծման մատիտի օգնությամբ - մեծ նշանակություն ունի հումքի ճիշտ նշագծումը, որից կախված է ադամանդի ելքի գործակիցը:

Սղոցում - տեխնիկայի զարգացման հետ զուգահեռ այսօր լայնորեն կիրառվում են լազերային սղոցներ, որոնք թույլ են տալիս միաժամանակ սղոցել-կտրել մի քանի քար` ավելի նեղ կտրման հատվածով: Երբեմն քարի ճեղքումն ավելի արդյունավետ կարող է լինել քան կտրումը:

Նախնական  հղում  կամ կոպիտ կլորացում - այս փուլում հեռացվում է  բյուրեղի ավելորդ ծավալը:

Կլորացում

Նիստավորում - կատարվում է նիստավորման հաստոցի վրա: Նիստավորող վարպետը նիստավորման սկավառակի մակերեսը բաժանում է երկու պայմանական մասի՝ հղկման և փայլեցման համար: Սկզբում կատարվում է հղկում, հետո փայլեցում:

Առավել արժեքավոր է ալմաստի անգույն տեսակը, որը նիստավորումից հետո կոչվում է ադամանդ (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն հարթ 57 նիստեր):

Լվացում - օգտագործվում է մաքրման լուծույթ, որը պարունակում է խիտ ծծմբական թթու, կալիումի նիտրատ, թորած ջուր և  մաքուր սպիրտ:

Պատրաստի ադամանդը զննում են տեխնիկական պահանջներին համապատասխան տարբեր լաբորատոր սարքերի միջոցով:

 

Գույություն ունեն ադամանդի  նիստավորման հետևյալ ձևերը (տաշվածքները).

Տանձաձև, Իզումրուդ, Օվալ, Մարկիզ, Բագետ, Սրտաձև, Պրինցեսա, Ռադիանտ, Եռանկյունի և Կլոր:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2017-05-26

2017-05-26

2017-05-26

2017-05-26

2017-05-26

2017-05-26

2017-05-24

2017-05-24

2017-05-24

2017-05-23

2017-05-23

2017-05-23

Կապ